Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մուրադ Մուրադյանի դիմումը՝ սեփականության իրեն պատկանող՝ Սևան, Գագարին, Թումանյան 6ա/1 բնակարան /վկայական՝ 1159461, տրված՝06․06․2005թ․/ հասցեում գտնվող անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գագարին, Թումանյան 6ա/1 հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Գագարին Թումանյան փողոց, 7 շենք, թիվ 1 բնակարան հասցե։ 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։