Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ազարյանի լիազոր անձի հայտը՝ 1. Գեղարքունիք մարզ, Սևան համայնք, գյուղ Լճաշեն հասցեում գտնվող, 18․130668հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության հողամասի /վկայական՝ 11072023-05-0044/ նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողամասի՝ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |