Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Գոռ Գրիգորյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 1-20 հասցեում գտնվող 26քմ մակերեսով հողատարածքը / վկայական` 21102024-05-0038/ ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 1-20 հասցեում գտնվող 26քմ մակերեսով հողատարածքին կից՝ 15․4քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին, կատարել պետական գրանցում, տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 56 հողամաս հասցե։
2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 1-20 հասցեում գտնվող 26քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 15․4քմ մակերեսով / Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 2 / 56 հողամաս հասցե/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 4441․8 դրամ վճարելու պայմանով, օտարել Գոռ Արմենի Գրիգորյանին:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։