Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործում և սպասարկում» ՍՊԸ-ի կողմից փոխանցված 600.0 հազար դրամ գումարը՝ որպես ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի տարածքով անցնող «Ղազախ-Բերդ-Սևան» (Dպ-1000մմ) 70,1 կմ և «Ղազախ-Երևան» (Dպ-1000մմ) 92.9 կմ մայրուղային հատվածում գազատարերի փականային հանգույցների էլեկտրամատակարարման աշխատանքների հետևանքով հողատարածքներին պատճառված վնասների փոխհատուցում 1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Կորպորատիվ տեխնոլոգիական կապի միջոցների և համակարգերի շահագործում և սպասարկում» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքի բյուջե վճարված 600.0 հազար դրամ գումարը, որպես վնասի փոխհատուցում` հողի հարկի վճարումների դիմաց տրամադրել Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի բնակիչներին՝ ըստ կից անվանացանկի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |