Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, և հիմք ընդունելով քաղ. Սամվել Ղազարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության վկայագրի Սամվել Ղազարյանին պատկանող Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 2100քմ մակերեսով հողատարածքը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սամվել Հակոբի Ղազարյանին /ծնված՝ 01․05․1955թ․/ պատկանող Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված և փաստացի օգտագործվող 1972.5քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սամվել Ղազարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սամվել Ղազարյանին պատկանող 1972.5քմ մակերեսով հողատարածքում 1960-1990թթ. կառուցված 93.94քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 87.53քմ/, 46.80քմ մակերեսով նկուղը/ներքին մակերես 27.23քմ/, 1971թ.-ին կառուցված 2,36քմ մակերեսով աստիճանները, 30.43քմ մակերեսով աստիճանահարթակը, 18.51քմ մակերեսով ծածկը, 1986թ.-ին կառուցված 22.94 քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 17.58քմ/, 45.23քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 38.35քմ/, 22.20քմ մակերեսով հացատունը/ներքին մակերես 15.29քմ/, 63.75քմ մակերեսով անասնագոմը/ներքին մակերես 51.22քմ/, 73.61քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերես 60.13քմ/, 108.05քմ մակերեսով ծածկը և 6.79քմ մակերեսով պարիսպը ճանաչել Սամվել Ղազարյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Դդմաշեն, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք թիվ 7 / 1 բնակելի տուն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝70ef0e61-20bc-4a69-8c7b-169a694f05c0



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner