Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 20.02.2025թ. «Հողատարածքն համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 366-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումը՝ 1) «Հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն» բառերից հետո կարդալ «հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Սեմյոնովկա բնակավայրի գլխավոր հատակագծին՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ խոտհարք գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկ հողերի գործառնական նշանակության » բառերի։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։