Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մարտի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության`18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Գեորգի Խաչատրյանի դիմումը՝ ք․ Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 12 / 1-1 հասցեում գտնվող հողատարածքին կից ինքնակամ կառուցված 39․05քմ մակերեսով խանութը, 29․10քմ մակերեսով հարթակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․

Գեորգի Խաչատրյանի կողմից՝ ք․ Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 12 / 1-1 հասցեում գտնվող խանութին կից ինքնակամ կառուցված 39․05քմ մակերեսով խանութը /ներքին մակերեսը՝ 27․65քմ/, 29․10քմ մակերեսով հարթակը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 68․15քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի հասարակական կառուցապատման: 2. Գեորգի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 39․05քմ մակերեսով խանութը, 29․10քմ մակերեսով հարթակը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023UP96SQ/՝ տրամադրելով Սևան համայնք ք․ Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 12 / 1 խանութ հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 16․06․2023թ․ N 786-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերի ամբողջ գումարը քաղաքացու կողմից Սևան համայնքի բյուջե վերականգնելուց հետո: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝88309b26-396d-4ea1-b9f5-19ad79dfd869



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner