Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2328-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2024 թվականի N 2328-Ա

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով և 118-րդ հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության՝ 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Սևակ Վարդանյանի դիմումը՝ Սեմյոնովկա համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20.07.1991թ. թիվ 7 նիստի ընդհանուր ժողովի արձանագրության համաձայն՝ իրեն օտարված 186.1քմ մակերեսով անասնագոմի, զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 865.5քմ մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին, հաշվի առնելով, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, որոշում եմ.

1. Սեմյոնովկա համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20.07.1991թ․ թիվ 7 նիստի արձանագրության համաձայն՝ Սևակ Վարդանյանին օտարված 186.1քմ մակերեսով անասնագոմի, զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 865.5քմ մակերեսով հողատարածքի /05-079-0012-0003 կադաստրային ծածկագիր/ նկատմամբ վերակագնել հողատարածքի հողհատկացման հիմքերը՝ 865.5քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրելով անհատույց սեփականության իրավունք, անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը համայնքային բյուջե  վճարելու պայմանով, փոխելով հողամասի գործառնական և նպատակային նշանակությունը։
2. 05-079-0012-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 55 / 1 անասնաշենք հասցե։
3. Սևան համայնք, գ. Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 55 / 1 հասցեում գտնվող 865.5քմ մակերեսով հողատարածքում գտնվող 82.88քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner