Ղեկավարվելով ՀՀ կառավարության 02.04.2015թ.N 412-Ն որոշմամբ, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, հիմք ընդունելով «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 2.63հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերում «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուց, օգտակար հանածոյի պաշարները սահմանված կարգով հաստատելուց և ընդերքօգտագործման իրավունքի ձևակերպումից հետո տալ նախնական համաձայնություն հողի նպատակային նշանակության փոփոխման և վարձակալության պայմանագրի կնքման համար։ 2. Տեղեկացնել «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ին՝ երկրաբանական ուսումնասիրման աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |