Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1881-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2024 թվականի N 1881-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Ռուզան Բունոյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Երևան-Սևան մայրուղի 61–62կմ, 33 / 1 հասցեում գտնվող / վկայական` 08092022-05-0054/ 800․0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.

1. Համաձայն ներկայացվող հատակագծի՝ Ռուզան Խաչիկի Բունոյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Երևան-Սևան մայրուղի 61–62կմ, 33 / 1 հասցեում գտնվող 800․0քմ մակերեսով հողատարածքին կից՝ 560․8քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին և կատարել պետական գրանցում՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Երևանյան փողոց թիվ 39 / 1 հողամաս հասցե։
2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Երևան-Սևան մայրուղի 61–62կմ, 33 / 1 հասցեում գտնվող 800․0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 560․8քմ մակերեսով / Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Երևանյան փողոց թիվ 39 / 1 հողամաս հասցե/, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 1քմ՝ 2887․5 դրամ վճարելու պայմանով:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner