|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2025 թվականի N 1458-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 09․06.2025Թ. N 1155-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ. 1. Սևան համայնքի ղեկավարի` 09.06.2025թ. «Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին» 1155-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և կարդալ հետևյալ բովանդակությամբ ՝ 1) «Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ. Չկալովկա, 8-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 7․49056հա մակերեսով հողատարածքի /վկայական՝ 08012025-05-0063/, որը, ըստ NԱՏ–08012025-05-0750 տեղեկանքի, հանդիսանում է գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության հողատարածք, նպատակային նշանակությունը համապատասխանացնել գլխավոր հատակագծին՝ հատուկ պահպանվող տարածքների` նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված՝ գործառնական նշանակության հողատարածքի»։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|