Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 27.04.2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 26.05.2016թ. N550-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, հիմք ընդունելով քաղ. Վահրամ Գևորգյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ Չամանգյոլ հասցեում գտնվող հողամասի /վկայական՝ 2452484, տրված՝ 29․12․2007թ․/ զբաղեցրած 12.8հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.
1․ Սեփականության իրավունքով Վահրամ Գևորգյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի զբաղեցրած 12.8հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0․94153հա մակերեսով / վկայական՝ 25072025-05-0067/, հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 101215 ՀՀ դրամ, վճարելու պայմանով օտարել Վահրամ Աբրահամի Գևորգյանին։ 2․ Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։