|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մարտի 2025 թվականի N 480-Լ |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Սևան համայնքի ավագանու` 12.02.2025թ. « Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի՝ «Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 170-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ կատարելու մասին» N2-Ն որոշման պահանջներով` որոշում եմ. 1. Հաստատել Սևան համայնքի 2025թվականի բյուջեի եկամուտների եռամսյա բաշխման համամասնությունները՝ համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել Սևան համայնքի 2025թվականի բյուջեի ծախսերի եռամսյա բաշխման համամասնությունները՝ համաձայն հավելված 2-ի: 3. Հաստատել Սևան համայնքի 2025թվականի բյուջեի ծախսերի կատարման համապատասխան նախահաշիվները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(171.87 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|