Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ Կառավարության` 02․07․2009թ․ N 732-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Նաիրա Պապոյանի լիազոր անձ Արմեն Մացակյանի դիմումը՝ Սևան համայնք, գ. Չկալովկա, 9-րդ փողոց թիվ 23 հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանեցնելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ. Չկալովկա, 9-րդ փողոց թիվ 23 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագրով՝ 05-075-0142-0152/ 0․133հա մակերեսով հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Չկալովկա գյուղական համայնքի / բնակավայրի / պարզեցված գլխավոր հատակագծին՝ հատուկ պահապանվող տարածքների հողեր՝ նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված՝ գործառնական նշանակության։
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։