Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, և հիմք ընդունելով քաղ. Էդվարդ Սարգսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ծ․ Իսակովի փողոց թիվ 1 / 6 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական` 12092024-05-0061/ զբաղեցրած 0․08987հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Ծ․ Իսակովի փողոց թիվ 1 / 6 հասցեում գտնվող 0․08987հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ծովակալ Իսակովի փողոց 1 / 7 հողամաս հասցեում գտնվող 0․08983հա մակերեսով հողատարածքը /վկայական` 08072024-05-0046/ ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝1877․5 դրամ վճարելու պայմանով օտարել Էդվարդ Յուրիկի Սարգսյանին ։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։