Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ կետերով, 15.11.2005թ. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՕ-236-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը՝ 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունը: 2. ՀՈԱԿ-ի տնօրենին` հաստատված կանոնադրությունը ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |