Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 42
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.01.2009Թ. ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ԹԻՎ 7 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Հիմք ընդունելով ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները և ղեկավարվելով ՀՀ ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ օրենքի 16-րդ հոդվածի և ՙՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ ՀՕ-199-Ն օրենքի 11 հոդվածի պահանջներով` համայնքի ղեկավար Գևորգ Մալխասյանը առաջարկեց համայնքի ավագանու` 15.01.2009թ. թիվ 1 նիստի թիվ 7 որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը` 
-  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ - վաճառքի սահմանված մեկնարկային գինը` կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով` 372.6 դրամի փոխարեն սահմանել` հողամասի կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով` 621 դրամ:
 Համայնքի ավագանին քննարկեց առաջարկվող փոփոխությունը, դրանից բխող հետևանքները: Իրողությունն այն է, որ սոցիալ - տնտեսական լարված վիճակը, տարածաշրջանում գործազրկության զգալի աճը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, գնաճի նման տեմպերը կասեցրել և կասեցնելու են հողամասերի աճուրդ-վաճառքի հետ կապված գործարքները: Արդյունքում` համայնքի բնակիչները ձեռք չեն բերի բնակելի հողատարածքներ, որն էլ իր հերթին հարված է անհատական բնակարանաշինությանը:
 Հաշվի առնելով նման իրավիճակը, հիմնավորելով փոփոխության արդյունքում համայնքում սպասվող   բացասական արձագանքներն ու զարգացման դանդաղեցումը `


Մերժել համայնքի ղեկավարի առաջարկությունը` Սևանի համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքների աճուրդ - վաճառքի մեկնարկային գնի փոփոխության վերաբերյալ և համայնքի ավագանու` 15.01.2009թ. թիվ 1 նիստի թիվ 7 որոշման 2-րդ կետը թողնել անփոփոխ. 
-  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ - վաճառքի մեկնարկային գին սահմանել` կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով -  372.6 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner