Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.06.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․Ծովագյուղ հողամաս հասցեում գտնվող 0․67297հա մակերեսով, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, արոտավայր՝ գործառնական նշանակության հողատարածքը /ծածկագիր՝ 05-049-0106-0175/ 25 տարի վարձակալության իրավունքով, 6730 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սպարտակ Ալեքսանի Թովմասյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Սպարտակ Թովմասյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: