Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդված դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ 17․09․2009թ․ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» N1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջների Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող 1․12467հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը փոխելու մասին՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող 05-047-0127-0001 կադաստրային ծածկագրով 1.12467հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի այլ հողատեսք գործառնական նշանակությունը փոխել վարելահող գործառնական նշանակության։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 4-րդ կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: