Ծովագյուղի քայքայված կամուրջն ապամոնտաժվել է‚ և այժմ կառուցվում է ամբողջովին նորը։ Սեպտեմբերին շինաշխատանքները կավարտվեն։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը շինաշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել։ Նշվում է, որ կամուրջը լինելու է երկթռիչքանի, 28 մետր երկարությամբ: |