Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Անդրանիկ» ֆուտբոլային ՀԿ-ի նախագահի գրությունը` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան քաղաքում գտնվող ֆուտբոլի դաշտը 7 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել ««Անդրանիկ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ին` ֆուտբոլի դաշտի օգտագործման, պահպանության, մանկապատանեկան ֆուտբոլային խմբերի մարզման, մրցաշարերի նախապատրաստման, մասնակցության նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |