Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Սամվել Եղիազարյանի դիմումը` Սևան համայնք, գ․ Գագարին, Կոմիտասի փողոց թիվ 1 / 5 հասցեում կառուցված 29․10քմ մակերեսով ավտոտնակը, 29․10քմ մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Գագարին, Կոմիտասի փողոց թիվ 1 / 5 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 18․04․2024թ․ թիվ 876-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 30.10.2024թ. պետական գրանցում ստացած 29․10քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1209 դրամ, զբաղեցրած 29․10քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 1221դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Գագիկ Եղիազարյանին։
2. Քաղ. Գագիկ Սամվելի Եղիազարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։