Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, , ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ , ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Տիգրան Հարությունյանի դիմումը` Քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 14․06․1988թ․N 7 նիստի որոշմամբ իրեն հատկացված ք․Սևան Գոմաձոր թաղամասի արևելյան հատվածից, անհատական բնակելի տան կառուցման համար 570քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.
1. Քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 14․06․1988թ․N 7 նիստի որոշմամբ՝ Տիգրան Հարությունյանին /ծնված /07․04․1956թ․/ պատկանող ք․Սևան Գոմաձոր թաղամասի արևելյան հատվածից, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 570քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 114քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Տիգրան Սիրեկանի Հարությունյանի սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Տիգրան Հարությունյանին պատկանող 684քմ մակերեսով հողատարածքում 1990թ․ կառուցված 72․38քմ մակերեսով նկուղը/ներքին մակերեսը՝ 50․47քմ/, 166․85քմ մակերեսով բնակելի տունը 1-ին հարկ /ներքին մակերեսը 135․09քմ/, 166․85քմ մակերեսով բնակելի տունը 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝139․99քմ/, 15․79քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական ՝ տրամադրելով Սևան համայնք, ք․Սևան 26 Կոմիսարների փողոց թիվ 14/1 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Տիգրան Հարությունյանին պատկանող Սևան համայնք ք․ Սևան 26 Կոմիսարների փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող 684քմ մակերեսով հողատարածքում 2008թ․կառուցված 12․52քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սեփականության իրավունքով Տիգրան Հարությունյանին պատկանող Սևան համայնք ք․Սևան 26 Կոմիսարների փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող 684քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 836քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն տրամադրելով՝ Սևան համայնք ք․ Սևան Երիտասարդական փողոց թիվ 3 հողամաս հասցե՝ ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով/1քմ՝566․25/դրամ օտարել Տիգրան Հարությունյանին։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։