Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, զեկուցագրին կից ներկայացված փաստաթղթերը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումների քաղվածքները, Արաբկիր բժշկական համալիրից տրված եզրակացությունները՝ 1. «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում սովորող հետևյալ աների համար 2024-2025 ուսումնական տարում (սկիզբ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1, ավարտ՝ 2025թվականի հունիսի 30) սահմանել ծնողական վարձավճարների արտոնություն՝ 0 /զրո/ դրամ՝ 1) Աստղիկ Լևոնի Հարությունյան - 4-րդ դասարան՝ դաշնամուրի բաժին (ծնողական վարձավճար՝ 6000 դրամ). 2) Անդրանիկ Ղևոնդի Աթայան - 4-րդ դասարան՝ վոկալ, դաշնամուրի բաժին (ծնողական վարձավճար՝ 4500 դրամ). 3) Արեգ Վահեի Օհանյան - 2-րդ դասարան՝ դաշնամուրի բաժին (ծնողական վարձավճար՝ 6000 դրամ). 4) Ժորա Հովիկի Բալաբեկյան - 1-ին դասարան՝ դաշնամուրի բաժին (ծնողական վարձավճար՝ 6000 դրամ). 2. Սույն որոշման մասին իրազեկել «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |