Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 30․11․2006թ․ N 1855-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայկարամ Կոստանյանի դիմումը՝ Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 1-ին փակուղի 3 շենք հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողատարածքն ամրագրելու և գործառնական նշանակությունը փոխելու մասին, որոշում եմ.
1. Համաձայն հաստատված իրադրության հատակագիծ-սխեմայի՝ Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 3 շենք հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 356քմ մակերեսով հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերին՝ փոխելով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: