Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 02.06.2025թ. «Հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 1096-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ 1) Որոշման հիմքում՝ «ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությունը» բառերի փոխարեն կարդալ «ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք–1 միգրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտեվորման հատակագիծը» բառերը: 2. Որոշման 1-ին կետում «Համապատասխանեցնել Սևան քաղաքի գլխավոր հատակագծին» բառերից հետո կարդալ «բնակավայրերի՝ նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության հողատարածքի»։ 2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։