Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 154
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 154


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՀՈԱԿ-Ի՝ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ- ԳՐԱԴԱՐԱՆԸ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարի գրություն-առաջարկը՝ Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից պանթեոնիզացիայի արարողությանը մասնակցելուց զատ Հայաստանում իրականացնել Միսաք Մանուշյանի հիշատակի հավերժացմանն ուղղված նախաձեռնություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևան և Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքները համագործակցում են «քույր քաղաքներ» ձևաչափով, 

1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի՝ Նորաշեն բնակավայրի մասնաճյուղ-գրադարանն անվանակոչել Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի անվամբ:
2. Հանձնարարել կրթության, մշակույթի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնին` ներկայացնել առաջարկ անվանակոչման ցուցատախտակի պատրաստման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner