Այսօր: Կիրակի, 9 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 91
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 91


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 «ԲՈՂԲՈՋ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ՈՒՄ ՆՈՐ ԽՈՒՄԲ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ՀՈԱԿ-Ի ՀԵՆՔԻ ՎՐԱ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, նախադպրոցական տարիքի ավագ խմբի երեխաների թվի աճը, ՆՈՒՀ-ի շենքի ֆիզիկական հնարավորությունները, ՀՈԱԿ-ի լիցենզավորման՝ օրենքով սահմանված կարգով գործընթացի իրականացումը, ուսումնասիրության արդյունքները՝

1. 2025 թվականի սեպտեմբեր ամսից «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել նոր ավագ խումբ:
2. Դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հենքի վրա գործող նախակրթարանի գործունեությունը:
3. Նոր խմբի աշխատանքները կազմակերպելու համար «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություններ՝ նախակրթարանի աշխատակիցներին տեղափոխելով ՆՈՒՀ:
4. ՀՈԱԿ-ի տնօրենին` հաստիքացուցակում ներառել փոփոխությունները և ներկայացնել հաստատման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner