Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2024 թ.

ՀՐԱՅՐ ԳԵՎՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարանում քննելով Հրայր Գևորգի Ավետիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության կողմից 16․06․2024 թվականին կազմված արձանագրության համաձայն, կառուցապատող Լաուրա Ավետիսյանի լիազոր անձ Հրայր Ավետիսյանը և քաղաքացի Կարապետ Ղարիբյանը իրականացրել են ինքնակամ շինարարական աշխատանքներ՝ բետոնյա հիմքով փայտյա 6 հատ սյուների տեղադրում, 6 x 3 մմ չափերի մեկ և 10 հատ 3 x 3մմ չափերի տաղավարների տեղադրում։ Նախկինից տեղադրված է նաև 6 x 3մմ չափերով վագոն- տնակ և 1.2x1.2մմ չափերով զուգարան։ Համայնքապետարանում վարչական վարույթի նյութերը մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել։ Վարչական վարույթի նյութերը համակողմանի ուսումնասիրելու համար այն, սահմանված կարգով կասեցվեց։ 2024թ․ օգոստոսին Սևանի համայնքապետարան է ներկայացվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը Հրայր Գևորգի Ավետիսյանի նկատմամբ վարչական վարույթը կարճելու մասին։ Տեսչական մարմնի որոշմամբ հաստատված է, որ Հրայր Ավետիսյանը և Կարապետ Ղարիբյանը ապամոնտաժվել են այդ շինությունները, բացառությամբ վագոն-տնակի և զուգարանի, որոնք տեղադրված են եղել 2010 թվականից։ Դրանց վերաբերյալ, մինչև 2022 թվականի հունվարի 6-ը ընդունված «ՎԻՎ» օրենսդրության փոփոխությունները, նախկին օրենսդրությամբ տեղադրման համար սանկցիա վարչական պատասխանատվություն սահմանելու մասին նախատեսված չի։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ / ենթակետի, « Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին», 50-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի, նույն հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի և ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով որոշում եմ 1․ Հրայր Գևորգի Ավետիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։ 2․ Սույն որոշումը կարող է բողոքրկվել վերադաս մարմնին 30 օրյա ժամկետում և վարչական դատարան՝ երկու ամսվա ընթացքում։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner