Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Սևան համայնքի 2020թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները` ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 1. Համայնքին ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով /վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրերի համար/ տրամադվող /սուբվենցիա/, ավելացնել 1200.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1200.0 հազ. դրամ: 2. Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքում ինքնամեկուսացված անձանց ֆինանսական փոխհատուցման համար, ավելացնել 482.3 հազ. դրամ, հաստատել տարեկան 482.3 հազ. դրամ: 3. Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձավճար, ավելացնել 2740.3 հազ. դրամ, հաստատել տարեկան 3750.0 հազար դրամ: 4. Համայնքի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման վճար, ավելացվել 2950.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 7850.0 հազ. դրամ: ԾԱԽՍԵՐ 1.Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ / բաժին 01, խումբ 6, դաս 1/, որից` 1.1. հոդված 4267՝ /կենցաղային, հանրային սննդի նյութեր/ ավելացնել 482.3 հազ. դրամ, հաստատել տարեկան 482.3հազար դրամ. 1.2. հոդված 4511՝ սուբսիդիա Սևանի բիզնես կենտրոնին` որպես համայնքային ներդրում, ավելացնել 15690.3 հազ. դրամ, հաստատել տարեկան 27990.3 հազար դրամ. 2.Վարձատրվող հասարակական աշխատանքների գծով ծախսեր / բաժին 10, խումբ 5, դաս 1/, որից`2.1. հոդված 4269՝ /հատուկ նպատակային նյութեր/ ավելացնել 1200 հազ. դրամ, հաստատել տարեկան 2200.0 հազար դրամ. 3. Նախադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 1, դաս 1. հոդված 4511/, այդ թվում` 3.1. սուբսիդիա «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 36000.0 հազ. դրամ. 3.2. սուբսիդիա «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 31000.0 հազ. դրամ. 3.3. սուբսիդիա «Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ պակասեցնել 5000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 48000.0 հազ. դրամ. 3.4. սուբսիդիա «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 40000.0 հազ. դրամ. 3.5. սուբսիդիա «Գագարինի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ՝ պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 17000.0 հազ. դրամ: 4. Հաստատել Սևան համայնքի 2020թվականի բյուջեի ճշտված թիվ 1-3 հավելվածները: 5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |