Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Միխալիկ Արշավիրի Ղարիբյանի դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով, որ Սևան համայնքի ավագանու` 23.05.2011թ. թիվ 16 որոշմամբ Սևան համայնք,գ. Գագարին, Գայի փողոց թիվ 1 / 40 բնակարանը հատկացվել է Միխալիկ Ղարիբյանի ամուսնուն` Վիլիկ Աղվանի Ղևոնդյանին, սակայն բնակարանի նկատմամբ որևէ գործարք չի իրականացվել Վիլիկ Ղևոնդյանի մահվան /մահացած` 23.01.2017թ. / պատճառով` 1. Սևան համայնք, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 1 / 40 բնակարան հասցեում գտնվող, Սևան համայնքի սեփականություն հանդիսացող 66.72քմ մակերեսով 2-սենյականոց բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել / նվիրել / Սևան համայնք, գ. Գագարին, Գայի փողոց թիվ 1 / 40 բնակարանում բնակվող Միխալիկ Արշավիրի Ղարիբյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |