Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ և հիմք ընդունելով քաղ. Լուսինե Խաչատրյանի դիմումը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող, Սևան համայնք, գ․ Չկալովկա 4-րդ փողոց թիվ՝ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 01042025-05-0007/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայն, գ․ Չկալովկա 4-րդ փողոց, թիվ՝ 6 հասցեում գտնվող 0․193հա մակերեսով անշարժ գույքը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել 2 միավոր գույքի` 1․1 Առաջին միավոր գույքին՝ 0․112հա մակերեսով հողատարածքի և հողատարածքում գտնվող շինությունների համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Չկալովկա, 4-րդ փողոց, թիվ 6 բնակելի տուն հասցե: 1․2 Երկրորդ միավոր գույքին՝ 0.081հա մակերեսով հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, գ․ Չկալովկա, 4-րդ փողոց, թիվ 6 / 1 հողամաս հասցե։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։