Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 636-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2025 թվականի N 636-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդված 2-րդ կետով, ՀՀ Կառավարության 29․12․2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ․ Թութել Հունանյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության վկայագրի Թութել Հունանյանին պատկանող, Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ՝ Նելլի Ասատրյանին, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյաններին սեփականաշնորհված 1300քմ մակերեսով հողատարածքը, որի մեջ ներառվում է  05-030-0074-0029 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասն իր շինություններով և 05-030-0076-0006 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության վկայագրի Թութել Հունանյանին պատկանող, Դդմաշեն համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 նիստի որոշմամբ՝ Դդմաշեն համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Թութել Արտաշի Հունանյանին /ծնված`25.04.1966թ./, Նելլի Ասատուրի Ասատրյանին /ծնված՝ 27.11.1968թ․/, Հայարփի Թութելի Հունանյանին/ ծնված՝ 05.04․1989թ․/, Մարիամ Թութելի Հունանյանին /ծնված՝ 27․06․1990թ․/ անհատական բնակելի տան համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 869.0քմ մակերեսով հողատարածքի /կադաստրային ծածկագիր՝ 05-030-0074-0029/ նկատմամբ ճանաչել Նելլի Ասատրյանի, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյանների սեփական գույքը։
2. Նելլի Ասատրյանին, Թութել, Հայարփի, և Մարիամ Հունանյաններին պատկանող 869.0քմ մակերեսով հողատարածքում 1964թ. կառուցված 172․42քմ մակերեսով բնակելի տունը՝ 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 125․25քմ/, 188.59քմ մակերեսով բնակելի տունը՝ 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝ 149․82քմ/, 137․14քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 92․80քմ/, 25․05քմ մակերեսով ծածկը, 7.42քմ մակերեսով պարիսպը ճանաչել Նելլի Ասատրյանի, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 3-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 10 բնակելի տուն հասցե։
3. Նելլի Ասատրյանին, Թութել, Հայարփի և Մարիամ Հունանյաններին պատկանող 420.0քմ մակերեսով  հողատարածքի 
կադաստրային ծածկագիր՝ 05-030-0076-0006 / համար տրամադրել Սևան համայնք, գ. Դդմաշեն, 3-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 1 հողամաս հասցե։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner