Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 26․12․2024թ․ N 02/10964-2024 գրությունը՝ Հայաստանի գրողների միությանը պատկանող ք. Սևան, Թերակղզու տարածք, հանգստյան տուն հասցեում գտնվող /վկայական՝ 017292/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք. Սևան, Թերակղզու տարածք, հանգստյան տուն հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան Հանգստի գոտի 4-րդ փողոց թիվ 31 հանգստի տուն հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։