Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 28․04․2022թ. N 597-Ն որոշման 3-րդ կետով, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշումով և հիմք ընդունելով Լուսինե Բարսեղյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցի փողոց թիվ 16 / 55 հասցեում գտնվող երկհարկանի մանսարդային հարկով խանութի գործառական նշանակությունը փոխելու, անշարժ գույքը առանձնացնելու և առանձնացված հատվածների համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, Ս․ Սևանեցի փողոց թիվ 16 / 55 հասցեում գտնվող` 75․9քմ մակերեսով խանութը համաձայն ներկայացվող հատակագծերի բաժանել երկու միավոր գույքի՝ 1․1 Խանութից առանձնացված առաջին միավոր 27․90քմ մակերեսով գույքի համար տրամադրել համայնք Սևան ք․ Սևան , Ս․ Սևանեցու փողոց թիվ 16 / 55 խանութ հասցե։ 1․2 Խանութից առանձնացված երկրորդ միավոր 48քմ մակերեսով գույքի գործառնական նշանակությունը փոխել բնակելի տան և տրամադրել համայնք Սևան ք․ Սևան , Ս․ Սևանեցու փողոց թիվ 16 / 64 բնակելի տուն հասցե։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: