Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահի գրությունը, ինչպես նաև այն, որ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագիրը, որի շրջանակներում ներդրումներ են կատարել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, համաֆինանսավորող կողմ է նաև Սևան համայնքը` 1. Որպես Սևան համայնքի ներդրում` թույլատրել Սևան համայնքի բյուջեից 14.926.800 դրամ փոխանցելու Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին` համաձայն Սևանի համայնքապետարանի և ՀԿ-ի միջև ստորագրված դրամաշնորհի պայմանագրի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |