Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Սոֆյա Մանուկյանի դիմումը` Սևան համայնք, ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 1 / 56 հասցեում կառուցված 33․19քմ մակերեսով ավտոտնակը, 2․50քմ մակերեսով ծածկը և 35․7քմ մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակը, ծածկը, և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Էներգետիկների փողոց թիվ 1 / 56 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 06․05․2024թ․ թիվ 982-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, N 18062024-05-0067 պետական գրանցում ստացած 33․19քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1673 դրամ, 2․50քմ մակերեսով ծածկը՝ 1քմ՝ 3346դրամ և զբաղեցրած 35․7քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Սոֆյա Մանուկյանի։ 2. Քաղ. Սոֆյա Յուրիկի Մանուկյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։