Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2024 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմենակ Խաչատրյանի լիազոր անձ՝ Էդգար Թադևոսյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արմենակ Խաչատրյանին պատկանող՝ ք․ Սևան, Խորհուրդների փողոց թիվ 20 հասցեում գտնվող 350քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ.

  1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արմենակ Վաղինակի Խաչատրյանին /ծնված` 05.11.1959թ./ պատկանող, ք․ Սևան, Խորհուրդների փողոց թիվ 20 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 350քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 300քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Արմենակ Խաչատրյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Արմենակ Խաչատրյանին պատկանող 650քմ մակերեսով հողատարածքում 1978թ․-ին կառուցված 22․88քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 17․24քմ/, 2․53քմ մակերեսով աստիճանահարթակը․1965-1978թթ․ կառուցված 124․43քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը 91․71քմ/, 1965թ․-ին կառուցված 39․24քմ մակերեսով ավտոտնակ-սանհանգույցը /ներքին մակերեսը՝ 32․47քմ/,1972-1978թթ․կառուցված 95․97քմ մակերեսով անասնաշենքերը /ներքին մակերեսը 85․09քմ/, 1978թ․-ին կառուցված 6․23քմ մակերեսով հարթակի նկատմամբ ճանաչել Արմենակ Վաղինակի Խաչատրյանի սեփականության իրավունքը, տրամադրելով՝ Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Սունդուկյան փողոց թիվ 27 բնակելի տուն հասցե։ 3. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Սունդուկյան փողոց թիվ 27 հասցեում գտնվող 650քմ մակերեսով հողատարածքում 2015թ․-ին կառուցված 30․08քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը25․67քմ/, 2002թ․-ին կառուցված 32․72քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություններ։ 4. Սևան համայնք, ք․ Սևան, Գ․ Սունդուկյան փողոց թիվ 27 հասցեում գտնվող 650քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 191․3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Գ․Սունդուկյան փողոց թիվ 27 / 1 հողամաս հասցե, ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքը 1քմ 1877․5դրամ օտարել Արմենակ Վաղինակի Խաչատրյանին ։ 5. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 6. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝b42730bd-deb1-4103-947d-44e0a0893595



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner