Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 12․04․2001թ․ N 286 որոշման 43-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Ռաֆիկ Սարգսյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գյուղ Ծաղկունք հասցեում գտնվող 5 հա մակերեսով հողատարածքը /կադաստրային ծածկագիր՝ 05-047-0302-0003/ ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.

. Սևան համայնք գյուղ Ծաղկունք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով Ռաֆիկ Մինասի Սարգսյանին պատկանող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության 5 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել Ռաֆիկ Սարգսյանին ՝ հողի կադաստրային արժեքը /1քմ- 100․5դրամ/ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝cd0dcda0-e075-4e56-b75a-7c2ebe996584



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner