Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 34-րդ, 37-րդ հոդվածների, ՀՀ կառավարության՝ 02.06.2016թ. N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԳԴ/0135/02/24 քաղաքացիական գործով 2024թվականի հուլիսի 4-ի վճիռը` անձին անգործունակ ճանաչելու մասին, հաշվի առնելով Սևան համայնք, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 27 շենք, 13 բնակարան հասցեի բնակիչ Ամալյա Երամի Ստեփանյանի դիմումը` խնամակալություն սահմանելու մասին, նկատի ունենալով Սևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը, որոշում եմ.
1.Խնամակալություն սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԳԴ/0135/02/24 վճռով անգործունակ ճանաչված Էդգար Էդվարդի Հարությունյանի (ծնված` 11.03.1997, Ն/Ք 009385535, տրված՝ 31.01.2018թ., 050-ի կողմից) նկատմամբ և Ամալյա Երամի Ստեփանյանին (ծնված` 01.07.1961, Ն/Ք 006762611, տրված՝ 18.02.2016թ., 050-ի կողմից) ճանաչել որդու՝ Էդգար Հարությունյանի խնամակալ:
2.Պարտավորեցնել խնամակալ Ամալյա Երամի Ստեփանյանին` հոգալ իր խնամարկյալի ապրուստը, ապահովել նրա խնամքն ու բուժումը, պաշտպանել նրա իրավունքներն ու շահերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։