Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Գառնիկի Մհերյանի դիմումը՝ Սևան համայնք, ք. Սևան, գ.Գագարին, Երիտասարդական փողոց, 4 շենք, 2 հասցեում գտնվող բնակարանն իր ընտանիքին անհատույց հատկացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ Գևորգ Գառնիկի Մհերյանը և իր ընտանիքի անդամները մշտապես բնակվել ու բնակվում են նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր,
1. Սևան համայնք, ք. Սևան, գ. Գագարին, Երիտասարդական փողոց, 4 շենք, 2 բնակարան հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /վկայական՝ 10052023-05-0068/ 45.1քմ մակերեսով բնակարանն անհատույց տրամադրել /նվիրել/ Սևան համայնք, գ. Գագարին, Երիտասարդական փողոց, 4 շենք, 2 բնակարան հասցեի բնակիչներ Գևորգ Գառնիկի Մհերյանին, Բավական Սուրենի Մհերյանին, Կարինե Սամվելի Եսայանին, Անի Գևորգի Մհերյանին, Գառնիկ Գևորգի Մհերյանին և Էլեն Գևորգի Մհերյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: