Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները՝ 1. Համաձայնություն տալ Սևան համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին: 2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Սևան համայնքի 2025թվականի բյուջեից համապատասխան համաներդրում կատարելուն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |