Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Դավիթ Մինասյանի հայտը՝ որոշում եմ.
1. Դավիթ Մինասյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 1-ին փողոց թիվ 29 հասցեում գտնվող հողատարածքում պահեստային մասով առևտրի սրահի և պարսպի կառուցման համար: 2. Դավիթ Մինասյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: