Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ավագանու` 12.06.2019թ. թիվ 28-Ա և 04.05.2021թ. թիվ 32-Ա որոշումներով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից հատկացվել է տարածք Սևանի տարածաշրջանում հաշմանդամ երեխաների և մեծահասակների վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով, հիմք ընդունելով Հիմնադրամի գործադիր տնօրենի գրությունը` Սևան քաղաքում մեծահասակների վերականգնողական կենտրոնի տարածքն ընդլայնելու նպատակով նոր տարածք տրամադրելու մասին, 1. Սևանում մեծահասակների վերականգնողական կենտրոնի տարածքն ընդլայնելու նպատակով «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ք. Սևան, Կ. Դեմիրճյան 17 հասցեում գտնվող «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից 299.74քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մասնաշենքին կից գտնվող մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող բռնցքամարտի գործող մարզասրահի տարածքը՝ 151.08քմ` 4տարի ժամկետով, պայմանով, որ բռնցքամարտի մարզասրահի տեղափոխված տարածքում, ըստ անհրաժեշտության, կատարել վերանորոգման աշխատանքներ «ՋԻՆԻՇՅԱՆ» հիշատակի հիմնադրամի կողմից: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |