Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

Ք. ՍԵՎԱՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 18 / 12 ԲՆԱԿԻՉ ՄԻՇԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Միշա Ստեփանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Սևանի ՆԳ բաժնի աշխատակիցների կողմից 30․04․2024 թ․ կազմված արձանագրության համաձայն ք․ Սևան Սայաթ-Նովա փողոց 18 / 12 բնակիչ Միշա Ստեփանյանին պատկանող վարձակալական հողատարածքում առկա են շինություններ։ Տեղեկատվությունը համայնքապետարան է ներկայացվել 13․01․2025 թվականին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացի Միշա Ստեփանյանը հրավիրվել է Սևանի համայնքապետարան պարզաբանումներ տալու նպատակով։ Քաղաքացին հայտնել է, որ հողատարածքում շարժական տնակները և տաղավարների տեղադրումը իրականացվել է 2004-2007 թթ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով։ Տարածքում տեղադրվել են 2․8 x 8մ1 հատ , 3․5 x 7մ-1 հատ 3 x 9մ-4հատ, 3 x 7մ-1հատ, և 3 x 6մ -1հատ տնակներ (ոչ հիմանական շինություններ), ինչպես նաև 10 հատ տաղավարներ։ Շինությունների մի մասը տեղադրվել է քարից հավասարեցնող շարվածքի վրա, որը իր հերթին ամրացված է հողի հետ։ Շինությունների տեղադրումը իրականացվել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման պահանջների խախտումով։ Ներկայացված փաստաթղթերում բացակայում է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և շինարարության թույլտվությունը։ Փաստորեն ոչ հիմնական շինությունների տեղադրումը կատարվել է ինքնակամ, հիմնական շինության կառուցապատման տարրերով։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող և վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվությունը սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում (․․․) սույն օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ 2021 թվականի դեկտեմբերի 16 –ի ՀՕ-401-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Միաժամանակ հիմնավորված է համարվում որ քաղաքացի Միշա Ստեփանյանը խախտել է 2001թ․ սեպտեմբերի 24-ի N 896 որոշման պահանջները ոչ հիմնական շինությունների տեղադրման մասով և իրականացրել է ինքնակամ շինություններ։ 2022 թվականի հունվարի 6-ից հետո ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի փոփոխությունների համաձայն, համայնքի կողմից ինքնակամ շինությունների ապամոնտաժումը կքննարկվի սույն վարույթից առանձին ընթացակարգով՝ օրենքով սահմանված կարգով։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի «ՎԻՎ» օրենսգրքի մինչև 2021թ դեկտեմբերի 16-ը գործող 154-րդ հոդվածի 1-ին կետի և նույն օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով որոշում եմ 1․ Քաղաքացի Միշա Ստեփանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 200000 դրամի չափով։ 2․ Պահանջել Միշա Ստեփանյանից տարածքի կառուցապատումը կատարել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3. Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել դատական կարգով։ 4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 15 օրյա ժամկետում կամ վարչական դատարան՝ երկու ամսվա ընթացքում։ 5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner