Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Սուսաննա Մկրտչյանի դիմումը` սեփականության իրեն պատկանող, ք․ Սևան, թիվ 1 միջն․ դպրոցից հարավ-արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական`N 2396435, տրված՝ 15․05․2008թ․ /համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, թիվ 1 միջն․ դպրոցից հարավ-արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Օղակաձև փողոց թիվ 29 հողամաս հասցե։
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։