Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Սևան համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը, հիմք ընդունելով Դդմաշեն բնակավայրի բնակիչ Քնարիկ Սերյոժայի Թադևոսյանի դիմումը՝ քաղաքացուն պատկանող անասնագոմի տանիքի փլման վերաբերյալ՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի բնակիչ Քնարիկ Թադևոսյանին հատկացնել դրամական աջակցություն 100.000 դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |