Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Լուսինե Բաբայանի հայտը՝ որոշում եմ.
1. Լուսինե Բաբայանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Մ․ Նալբանդյան փողոց թիվ 63/4 հասցեում գտնվող հողատարածքում երկհարկանի բնակելի տան կառուցման համար: 2. Լուսինե Բաբայանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: