Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հոկտեմբերի 2024 թ.

ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով և 118-րդ հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշումով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ թիվ N 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով ք. Հրազդան, Միկրոշրջան 125 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ Սևակ Վարդանյանի դիմումը՝ Սեմյոնովկա համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.07.1991թ.-ի թիվ 7 նիստի ընդհանուր ժողովի արձանագրության համաձայն՝ իրեն օտարված 186.1քմ մակերեսով անասնագոմի, զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 865.5քմ մակերեսով հողատարածքի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին․ որոշում եմ

Սեմյոնովկա համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.07.1991թ․-ի թիվ 7 նիստի արձանագրության համաձայն Սևակ Վարդանյանին օտարված 186.1քմ մակերեսով անասնագոմի, զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 865.5քմ մակերեսով հողատարածքի /05-079-0012-0003 կադաստրային ծածկագիր/ նկատմամբ վերակագնել հողատարածքի հողհատկացման հիմքերը, 865.5քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ տրամադրելով անհատույց սեփականության իրավունք՝ անշարժ գույքի առքուվաճառքի նվիրատվության կամ փոխանակման դեպքում համայնքայի բյուջե հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը վճարելու պայմանով, փոխելով հողամասի գործառնական և նպատակային նշանակությունը։ 2. 05-079-0012-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 55 / 1 անասնաշենք հասցե։ 3. Սևան համայնք, գ. Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 55 / 1 հասցեում գտնվող 865.5քմ մակերեսով հողատարածքում գտնվող 82.88քմ մակերեսով ծածկը ճանաչել ինքնակամ շինություն: 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝99f4edc5-7559-4eaf-90d2-9c50a8020eae



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner