Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրում կատարելու պայմանով 2018թվականին ՀՀ բյուջեից, հրատապ ծրագրերի իրականացման շրջանակներում, Սևան համայնքի Գագարին գյուղի ակումբի հիմնանորոգման նպատակով հատկացվելու է 20.0 մլն. դրամ` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել կատարելու «Սևան համայնքի Գագարին գյուղի ակումբի հիմնանորոգում» ծրագրով նախատեսված գումարի 10% ներդրումը` որպես ծրագրի իրականացման պայման: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |